Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Զավեշտական դեպքեր…

Զավեշտական դեպքեր…

Ու այդ ի՞նչ մոլուցք է հիվանդների օրգանիզմում խելքներիդ փչածը թողնել... Վիրահատարանում աշխատանքային եռուզեռ է...։


  • Կարե՛ք, - կարգադրում է պրոֆեսորը, - իսկ որտե՞ղ է նշտարը։ Քիչ առաջ տեսա` այստեղ էր։

  • Չգիտեմ, գուցե սեղանի տա՞կ է։

  • Չկա։ Լսե՛ք, կարո՞ղ է այնտեղ ենք թողել...

  • Որտե՞ղ այնտեղ...

  • Դե, այնտեղ էլի, էլ որտե՞ղ։

  • Հա, բայց որտե՞ղ։

  • Դե, ստամոքսում, էլի։

  • Ես մի անգամ սպունգն եմ մոռացել ստամոքսում։

  • Բա ի՞նչ եղավ, ներծծվե՞ց։

  • Չէ՛, վիրահատվողը մոլի հարբեցող դարձավ։

  • Ի՞նչ եք ասում։

  • Հա՛, հա՛, լուրջ եմ ասում, մի շիշ օղի էր խմում ու հեչ պետքն էլ չէր։ Սպունգն ամբողջ ալկոհոլը ներծծում էր իր մեջ։ Իսկ երբ գոտին ամուր կապում էր, օղին անմիջապես գլխին էր խփում։

  • Ա՛յ քեզ հրա՜շք։

  • Ոչ մի հրաշք էլ չկա։ Գիտական փաստ է։ Երբ նա հյուր էր գնում, ուր խմելիքն անվճար էր, մի լավ խմում էր և տուն վերադառնում բացարձակապես սթափ վիճակում։ Հետո տանը ձեռքերը շփում էր իրար և ինքն իրեն ասում. «Մի բաժակ չկոնծե՞նք»։ Ու բռունցքով սեղմում էր փորին, սպունգը մի «բաժակ» օղի էր արտամղում, մարդը մի թթու վարունգ էր ուտում, հետո էլի ասում. «Մի բաժակ էլ կարելի է խմել»։ Մի ժամ անց նա վայելած էր լինում ողջ օղին։ Բա լավ չէ՞ այդպես։

 

Արկադի Ավերչենկո
«Կտրելու գործը»

Յուրաքանչյուր տարի ամերիկացի վիրաբույժներն իրենց հիվանդների օրգանիզմում ցրվածության պատճառով մոտ 1500 անձեռոցիկ, սեղման և վիրաբուժական այլ պիտույքներ են թողնում։ Ու չնայած, որ այս թիվն ահասարսուռ է թվում, մասնագետների կարծիքով, իրավիճակը կարելի է բավարար գնահատել։ Նրանց պնդմամբ այդ թվերը բնավ աղաղակող չեն, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 28 մլն վիրահատություն է կատարվում։

 

Վիրաբուժական սխալների թիվը հաշվելու գաղափարն առաջացավ բոստոնյան «Բրիգհեմ և Վիմենգեր» հիվանդանոցի և Հարվարդի համալսարանին կից հանրային առողջության դպրոցի մասնագետների մոտ։ Լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքում վերլուծության ենթարկվեցին վիրահատության մոտ 800 հազ. դեպքեր, որոնք վերջին 16 տարիների ընթացքում իրականացվել էին Մասաչուսեթս նահանգում։

 

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ վիրահատական միջամտությունների ժամանակ 54 հիվանդների օրգանիզմում վիրաբույժները մոռացել էին 61 տարբեր առարկաներ։ Դրանք հիմնականում անձեռոցիկներ էին, ավելի հազվադեպ` սեղմաններ և էլեկտրոդներ։ Ամենից հաճախ այդ առարկաները թողնում էին որովայնի խոռոչում և, որպես կանոն, դրա հետևանքով երկրորդ վիրահատության անհրաժեշտություն էր առաջանում։ Լինում էին դեպքեր, երբ մոռացված առարկաներն իրենց մասին շատ ուշ էին հիշեցնել տալիս։

 

Պետք է նշել, որ բժիշկների մոռացկոտությունն ու ցրվածությունը բնավ պայմանավորված չէ վիրահատության ընթացքով կամ բարդությամբ։

 

Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Մասնագետները գտնում են, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ սովորական և գերլարված իրավիճակներում։ Բանից պարզվում է, որ ծանր քաշ ունեցող հիվանդներն այդ առումով ավելի խոցելի են, քան թեթև քաշ ունեցողները։ Հետազոտությունները ևս վկայում են այդ մասին. վիրահատության ընթացքում «մոռացված» առարկաների «տեր» դարձած հիվանդների 75% ծանր քաշ են ունեցել։

 

Աթուլա Ջավանդեի գլխավորությամբ աշխատող բոստոնցի գիտնականները վիրաբույժներին խորհուրդ են տվել ավելի հաճախ կատարել կրկնակի ռենտգեն հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան «տեսնելու» հիվանդի օրգանիզմում մոռացված մետաղյա առարկաներն ու անձեռոցիկները։ Բացի այդ, գործի է դրվել նաև մեկ այլ մեթոդ. յուրաքանչյուր վիրահատությունից առաջ և հետո հաշվել են վիրաբուժական պիտույքները։ Այս մեթոդը, օրինակ, վաղուց ի վեր կիրառվում է լոնդոնյան շատ հիվանդանոցներում, սակայն, ցավոք սրտի, մոռացկոտ ու ցրված վիրաբույժների թիվը դրանից չի կրճատվում։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր

Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...

15 գեղարվեստական գիրք բժշկության մասին
15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2
2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր  №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ


2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 2.2021
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր

Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 1.2021
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Ուռուցքաբանություն
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am
Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...

10 ամենախելացի կենդանիները. 1in.am
10 ամենախելացի կենդանիները. 1in.am

Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...

Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am
Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...

Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am
Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am

Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am
Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ